ԵՄ-ն խթանում է հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքի խզումը ԵՄ… — Площадь Республики/Հանրապետության հրապարակ — TG.ME

ԵՄ-ն խթանում է հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքի խզումը

ԵՄ խորհուրդը հավանություն տվեց հայկական արտադրանքի առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների ներդրմանը՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի տնտեսությանը՝ վերջին շրջանում Ռուսաստանի կողմից կիրառված առևտրային սահմանափակումներից հետո։ Այս միջոցները լիբերալացնում են ԵՄ արտահանվող հայկական ապրանքների շուրջ 80%-ը։

ԵՄ-ն խթանում է հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքի խզումը՝Փաշինյանին առաջարկելով տնտեսական ժամանակավոր բարձիկ, որպեսզի նա կարողանա խզել հայ-ռուսական կապերն ու հայկական տնտեսությունն այդքան սուր չզգա այդ խզման տնտեսական արդյունքներն ու քաղաքական գինը։
ԵՄ-ն ցանկանում է օգնել ՔՊ-ականներին ՀՀ-ն դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց՝դրա համար հայկական ապրանքները, որոնք այժմ Մոսկվայի պատժամիջոցների արդյունքում չեն կարողանում հայտնվել ռուսական շուկայում՝հայտնվելու են ԵՄ շուկայում։


Դա նախ թույլ կտա Նիկոլ Փաշինյանին երկրի ներսում ավելի ակտիվ արևմտամետ քարոզչություն տանել՝ապացուցելու համար, որ ԵՄ-ն է ՀՀ-ի փրկիչն ու դրա ֆոնին հակառուսական տրամադրություններ տարածել հայ հասարակության մեջ՝դրա համար առաջին պլան բերելով տարբեր ռուսաֆոբ և արևմտամետ կուսակցություններին ու գործիչներին։

ԵՄ-ն իհարկե ՀՀ-ին չի մտցնելու իր կազմ՝դա միֆ է, սակայն ժամանակավոր ֆինանսական աջակցություն կտրամադրի, որպեսզի հայ հասարակությունը, հայկական բիզնեսը փողոց դուրս չգան և չտապալեն դեպի Արևմուտք վազող ու հայ-ռուսական ռազմավարական դաշինքը զրոյացնող փաշինյանական թիմին։
Արևմուտքը ժամանակավոր ֆինանսական փրկօղակ է ուղարկում Փաշինյանին, սակայն դա չի փրկելու հայկական տնտեսությունը, եթե Մոսկվան բարձրացնի ռուսական գազի գինն ու ՌԴ-ից արտաքսի ՀՀ քաղաքացիներին՝աշխատանքային միգրանտներին։


Կանոնակարգը նախատեսում է ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր կասեցում հայկական արտադրանքի լայն շրջանակի համար, ներառյալ գյուղատնտեսական որոշ ապրանքներ, որոնց նկատմամբ կկիրառվեն սակագնային քվոտաներ։ Միջոցները կգործեն կանոնակարգի ուժի մեջ մտնելու պահից երկու տարի և կընդգրկեն Հայաստանի՝ Ռուսաստան թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի արտահանման գրեթե 99%-ը, ինչպես նաև խմիչքների և ալկոհոլային խմիչքների արտահանման ավելի քան 91%-ը։

Փաշինյանը ՀՀ-ն վերածում է ԵՄ-ՌԴ և ՌԴ-ԱՄՆ գեոպոլիտիկ բախման կետի՝դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով հայկական տնտեսության ու պետականության համար։

ԵՄ-ն բացում է իր շուկան հայկական ապրանքների համար, իսկ ԱՄՆ-ն ԹՐԻՓՓ-ի միջոցով փորձելու է ակտիվացնել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական տնտեսական կապերը՝ռուսական գազի փոխարեն ՀՀ-ին առաջարկելով ադրբեջանական գազ, իսկ ռուսական շուկայի փոխարեն՝Թուրքիայի 90 միլիոնանոց շուկան։ Արևմուտքը ՀՀ-ն վերածում է հակառուսական գեոպոլիտիկ նախագծի՝Մոսկվայի քայլերը լինելու են կոշտ ու դրա հետևանքները ցավոք զգալու է ողջ հայ ժողովուրդը։

 Площадь Республики/Հանրապետության հրապարակ
September 3, 2026 304