Օրվա կարևոր իրադարձություններն այս ժամի դրությամբ մեկ տողով․
🔹Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան
🔹ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկից հետո Հայաստանը կհեռացվի ԵԱՏՄ-ից․ «Կոմերսանտ»
🔹Օվերչուկ․ Երևանը Մոսկվային չի դիմել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան փոխանցելու հարցով
🔹Սևանա լիճ թափվող կեղտաջրերը կենսաբանական մաքրման կենթարկվեն. ԱԶԲ ծրագիրը
🔹Ոստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ
🔹Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը
🔹Բիշքեկում Փաշինյանը, ըստ էության, հայտարարել է, որ իր ղեկավարած ուժն է կանխել ԵՄ անդամակցության հարցով հնարավոր հանրաքվեի իրականացումը. Մարիաննա Ղահրամանյան
🔹Դժվար է, բայց, գրեթե, հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ Պապոյան
🔹Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ-ականները դրեցին աթոռներին, բնական կարիքներն անգամ չկարողացավ հոգալ դատարանում. փաստաբան
🔹Եվրամիությունը հաստատել է Հայաստանից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքերի վերացումը
Площадь Республики/Հանրապետության հրապարակ
September 3, 2026 291