🟨 Երևանի քաղաքապետարանը հայտարարում է բաց հրավեր հասարակական կազմակերպություններին՝ արտաքին սոցիալական գովազդը սոցիալական գովազդ ճանաչող համայնքային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։
▫️ Հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել հասարակական կազմակերպությունների մեկ կամ երկու ներկայացուցիչ՝ համապատասխան ոլորտում փորձառությամբ։
▫️Հանձնաժողովի կազմում ընդգրկվել ցանկացող անձինք կարող են մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետարան՝ սահմանված ձևաչափով՝ կից ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:
▫️Դիմումները կարող եք ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական www.yerevan.am կայքի էլեկտրոնային հարթակի միջոցով կամ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Մանրամասների համար՝ 011 514 212։
Երևանի քաղաքապետարան

23
5September 9, 2026 5.1K 2