«Եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ինչո՞ւ է իրեն անհրաժեշտ Տիգրանաշենի նկատմամբ վերահսկողություն ունենալ։ Տիգրանաշենը իր համար ռազմավարական նշանակություն չունի, իր երկրի երկու հատվածները միացնող գործոն չի։ Գորիս-Կապան ճանապարհը որ վերցրել են՝ ինչ է իրենց տալիս․ բայց հարվածում են մեկ կենսագործունեությանը»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյնաի զրուցակիցը «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն է։ Ընդդիմադիր պատգամավորը Տիգրանաշենի նկատմամբ վերահսկողության հնարավոր փոխանցումը Ադրբեջանին ուղղակի սպառնալիք է համարում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը: Նրա խոսքով՝ Վեդիով անցնող այլընտրանքային ճանապարհը, թեև գեղեցիկ բնության գրկում է, չի կարող փոխարինել միջպետական մայրուղուն․
«Տիգրանաշենի ռազմավարական դիրքը որևէ կերպ համեմատելի չէ այլ տարածքների հետ։ Տիգրանաշենը գտնվում է ռազմավարական չափազանց կարևոր հատվածում։ Սա մեր հիմնական անոթն է դեպի հարավ, և էդ անոթի փակումը լուրջ խնդիրներ է ստեղծելու մեր կենսագործունեության համար։ Մենք արդեն բավական երկար ժամանակ ունեցել ենք նման խնդիրներ, հատկապես Գորիս-Կապան ճանապարհի հանձնումից հետո»։
«Հայաստան» խմբակցության ղեկավարը խոսել է նաև ներքաղաքական հարցերից, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» հետ նույնական ու տարբերվող դիրքորոշումներից․ իշխանությունների հեռացնելը ընդհանուր նպատակ է, բայց, օրինակ, TRIPP–ի հարցում տարբեր մոտեցումներ ունեն։
🎦 զրույցն ամբողջությամբ
