Ամենայն հայոց կաթողիկոսի «գործը» կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների «գործը» կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին։ Այս մասին Armenia Sputnik-ին հայտնել են ԲԴԽ-ից։ Դատական նիստի օր դեռևս չի նշանակվել։
Ավելի վաղ «գործը» մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել։ Նրան հաջորդած դատավոր Սերժ Ռուշանյանն էլ որոշել էր, որ «գործը» պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
7
1September 8, 2026 1.6K 3