ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը… — NEWS.am — TG.ME

🇦🇲-🇱🇻 ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Դայգա Միերինյայի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության խթանման՝ բարեկամական խմբի ղեկավար Գունար Կուրտիսը։

💬 Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների զարգացման աճող դինամիկան։ Ընդգծվել է երկու երկրների կայուն զարգացման համար կարևոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, էներգետիկա, համագործակցության խթանման հարցում առկա մեծ պատրաստակամությունը։
💩17👍3😁2❤1
September 8, 2026 1.8K 1