ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ… — NEWS.am — TG.ME

🇦🇲 🇬🇪 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վրաստանում՝ Բաթումի քաղաքում, այսօր մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումի (GIMF 2026) պաշտոնական և հանդիսավոր բացման արարողությանը։ Ֆորումին բացման ելույթներով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Միջոցառումը համախմբել է շուրջ 40 երկրների ավելի քան 400 պատվիրակների։
Ֆորումի շրջանակներում նախարարը հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։
❤2
September 7, 2026 1.7K