ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ… — NEWS.am — TG.ME

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Հայաստանը շուտով կկորցնի Եվրամիությանը անդամակցելու ցանկությունը։

«Տնտեսական առումով Եվրամիությունը բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք՝ հիմարության պատճառով, կորցնում է իր առավելությունները։ Իներցիայով երկրները՝ մեր սերբ ընկերները, այժմ էլ մեր հայ գործընկերները, շարունակում են ձգտել անդամակցել ԵՄ-ին։ Վստահ եմ, որ նրանց մոտ այդ ցանկությունը շատ շուտով կվերանա», - ասել է Լավրովը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում։

Նա նշել է, որ Եվրամիությունն այսօր «մսխում» է իր բոլոր տնտեսական առավելությունները։
❤15💩6😁5🔥2👍1
September 3, 2026 1.6K 3