Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին։ Որ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար։ Ձեր գործունեությամբ նպաստեք երկրում արդարության և ներքին համերաշխության հաստատմանը։ Մարդու իրավունքների և արդարության համար պայքարը պահանջում է լուրջ ջանքեր, համատեղ աշխատանք։ Սա մեկ կամ մի քանի մարդու ազատության խնդիրը չէ։ Մեր երկիրն իր քաղաքացիների համար պետք է արդարություն, անվտանգություն և պաշտպանություն ապահովի նախ երկրի ներսում, որպեսզի կարողանա պաշտպանել նրանց արտաքին վտանգներից։
Ձեր հեղինակությունը, Ձեր մարդկային որակները, Ձեր սկզբունքայնությունը և համատեղ ջանքը շատ բան կարող են փոխել դեպի դրականը։ Եվս մեկ անգամ՝ շնորհակալություն։
Կենտրոն ՔԿՀ
02.09.26թ
Գագիկ Ծառուկյան
15
6September 2, 2026 1.4K 1