Հաբ Արցախը սկսում է «ՀըրցուՓորց» միջոցառումների շարքը՝ ձեզ աջակցելու… — Join Artsakh🇦🇲 — TG.ME

Հաբ Արցախը սկսում է «ՀըրցուՓորց» միջոցառումների շարքը՝ ձեզ աջակցելու և կարևոր թեմաների շուրջ մասնագետների հետ բաց քննարկումներ ունենալու հնարավորությամբ։
🔹 Միջոցառումները նախատեսված են ձեր հարցերին պատասխանելու, օգտակար տեղեկատվություն տրամադրելու և մասնագիտական աջակցություն ապահովելու համար՝ պարզ և հասանելի ձևաչափով։
📢 Առաջին հանդիպումը տեղի կունենա Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարիաննա Ավագյանի հետ, ով պատրաստ է լսել ձեզ, պատասխանել ձեր հարցերին և տրամադրել կարևոր իրավական աջակցություն։
📅 Երբ՝ Փետրվարի 15
Ժամը՝ 13:00
📍 Տեղը՝ Թումանյանս ART
Ինչո՞ւ մասնակցել․
Ձեր հարցերին կտրվեն մասնագիտական պատասխաններ։
Կծանոթանաք ArmRights հարթակին և նրա հնարավորություններին։
Կստանաք գործնական խորհուրդներ՝ ձեր իրավունքները պաշտպանելու համար։
👉 Ինչպես ուղարկել ձեր հարցերը․
✉️ Գրե՛ք մեզ անձնական նամակ։
📞 Զանգահարե՛ք 099 707932 համարով։
💬 Թողե՛ք ձեր հարցերը մեկնաբանություններում։

Մեր բոլոր սոցիալական հարթակներում կարող եք ուղել ձեզ հուզող հարցերը։
Միացե՛ք, տեղեկացե՛ք և օգտվե՛ք այս կարևոր հնարավորությունից։ Մեկտեղ՝ մենք ավելի ուժեղ ենք։ 💪

Մուտքն ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են։ Խնդրում ենք գրանցվել հղումով՝

https://forms.gle/dTaVB6msRB3HWbxd9
Google Docs
«ՀըրցուՓորց»
Հաբ Արցախը սկսում է «ՀըրցուՓորց» միջոցառումների շարքը՝ ձեզ աջակցելու և կարևոր թեմաների շուրջ մասնագետների հետ բաց քննարկումներ ունենալու հնարավորությամբ։
👍1
February 12, 2025 185 1