Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը… — Infocom — TG.ME

📣 Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել, որ սահմանազատման գործընթացը կիրականացվի հյուսիսից հարավ՝ սկսած Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից։

📌 «Կոնկրետ մանրամասները կքննարկվեն անհրաժեշտության դեպքում և սպասվում է, որ կլուծվեն։ Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն հանձնաժողովի  աշխատանքի շրջանակներում»։

🛣 Բայրամովը անդրադարձել է նաև TRIPP-ին, նշելով՝ դրան մասնակցում են տարբեր կողմեր, իսկ հիմնական բանակցությունները տեղի են ունենում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։

🗣 Նա նշել է, որ ամերիկացի գործընկերները պարբերաբար տեղեկացնում են ադրբեջանական կողմին. «Դա միանգամայն բնական է, քանի որ առանց Ադրբեջանի մասնակցության այդ ծրագրի իրականացումն անհնար է։ Ֆիզիկական աշխատանքների մեկնարկը տեղափոխվել է 2027 թվական։ Կարծում ենք` որքան շուտ այս ծրագիրն իրականացվի, այնքան լավ։ Այն օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին և տարածաշրջանի պետություններին»: |factor.am|
👍10👎6❤1
September 9, 2026 1.8K 1