Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները… — Infocom — TG.ME

👮 Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 2-ի երեկոյան օպերատիվ տեղեկություն են ստացել, որ մայրաքաղաքի Գոգոլի փողոցում զինված անձինք վիճաբանում են։

🚨 3 երիտասարդ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև սառը զենք և հրազեն ապօրինի կրելու կասկածանքով ձերբակալվել են և տեղափոխվել Քանաքեռ-Զեյթունի բաժին։

📌 Կիևյան փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գաղտնի փականով դանակ և մարտական ատրճանակ։ Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 19-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են լիցքավորված ինքնաձիգ և գաղտնի փականով դանակ։

⚖️ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

[ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]
😡5👎1
September 5, 2026 2K 4