💬 Անգլերենով հրապարակվել են Ռուբեն Վարդանյանի պաշտոնական մեղադրական եզրակացությունը և դատավճիռը:
🔸 Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ արարքներ, մեղադրանքներ, այդ թվում՝ ագրեսիա և մարդկային ավերվածություններ, զոհեր պատճառելը։ Օրինակ նշվում է, որ 2021-ի նոյեմբերի 16-ին հայկական զինված ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա և այս հարձակումները հակազդելու նպատակով եղել են զոհեր, հարձակման հետևանքով կան տուժածներ, և որպես ապացույց դատարանում հանդես է եկել տուժածը, որը նշել է, որ այդ հարձակման հետևանքով վնասվածքներ է կրել, և այս դրվագը վերագրվել է Ռուբեն Վարդանյանին։
🔸 Վարդանյանը տարաբնույթ բարեգործական ծրագրեր է իրականացրել, սոցիալական ծրագրերում է ակտիվ ներգրավվածություն ունեցել, և այս դրվագները ևս որակվել են որպես հանցավոր գործունեություն։ Օրինակ, վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ կամ Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել է Արցախում տեղի ունեցած մեծ հարսանիքը, ինքնին այս հարսանիքի կնքահայր լինելը կրկին որակվել է որպես հանցավոր գործունեություն: |news.am|
🔗 Կարդալ ավելին
5
4
2
1September 4, 2026 2K 1 2