💵 Հայաստանը ՕՊԵԿ-ից (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) 80 մլն եվրոյի վարկ կստանա։ Կառավարությունը սեպտեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել այդ վարկային համաձայնագրի հաստատմանը։
📌 Նշվում է, որ համաձայնագիրը միտված է երկրում մրցակցային միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը և պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։
📅 Նախագծի համաձայն՝ վարկային միջոցները պետք է օգտագործվեն մինչև սեպտեմբերի 30-ը։ |civilnet.am|
9
8September 3, 2026 2.1K 1