Դատախազի որոշմամբ՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային… — Infocom — TG.ME

Infocom‼️ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվեց։ 🗣 Այս մասին Factor.am-ին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
⚖️ Դատախազի որոշմամբ՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում, հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է։

🗣 Քրեական հետապնդումները վերաբերում են՝

🔸 «Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն և դրա դիմաց գույք ձեռք բերելուն,

🔸 «Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների շրջանակում՝ ի թիվս այլնի, 174 միլիոն 581 հազար դրամի վատնմանը,

🔸 Բրյուսովի անվան համալսարանին պատկանող՝ 208 միլիոն 908 հազար դրամ արժեքով գույքի ապօրինի օտարման սխեմային,

🔸 Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում՝ 151 միլիոն 126 հազար դրամի հանցավոր ծագումը քողարկելու եղանակով։
👍8❤3
September 1, 2026 1.5K