Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը… — Infocom — TG.ME

🔸 Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում են ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մասնակիցների հետ։

🔸 Վարչապետն իր ելույթում ընդգծել է փոփոխության որոշումը, ըստ որի՝ նախարարությունը կանվանակոչվի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Նա նշել է, որ նման փորձ ունեն աշխարհի տարբեր երկրներ և դրա նպատակն է՝ միջազգային հարաբերություններում առարկայացնել նաև տնտեսական բաղադրիչը և տնտեսական գործառույթը։

📌 Փաշինյանն անդրադարձել է նաև արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացմանը միտված քայլերին, միջազգային հարաբերություններում երկրի առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։

[ՀՀ կառավարություն]
👍12👎5
August 28, 2026 2.7K 1