⚖️ Դատավոր Սերժ Ռուշանյանը Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործն ուղարկեց Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ տարածքային ընդդատության կանոնների պահպանմամբ (խմբ․ ընդդատությունն իրավական հասկացություն է, որը ցույց է տալիս, թե կոնկրետ որ դատարանն է իրավասու քննելու և լուծելու տվյալ գործը)։
📣 Այսօր Վաղարշապատի դատարանում մեկնարկած դատական նիստում գործով տուժող Արման Սարոյանը (մինչև կարգալույծ հռչակվելը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պահանջեց նիստը դռնփակ անցկացնել սպառնալիքների պատճառով, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը։
🗣 Սարոյանը հայտարարեց, որ իր շրջապատի մարդիկ սպառնալիքներ են ստացել, որոնցում նշվել է նաև իր նկատմամբ հնարավոր հաշվեհարդարի մասին։ Սարոյանի խոսքով՝ այդ սպառնալիքների առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ գործով առաջին նիստի ընթացքում ևս հնչել են մահվան սպառնալիքներ։ |civilnet.am|
10
2
1August 28, 2026 2.3K 4