Սիրելի’ ուսանողներ, ԵՊՀ ԻԿՄ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովը կազմակերպում… — ԻԿՄ ԻՆՖՈ — TG.ME

🤩 Սիրելի’ ուսանողներ,
ԵՊՀ ԻԿՄ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովը կազմակերպում է «ԱլգոQuest» մրցույթը, որը նվիրված է ալգորիթմների ուսումնասիրությանը, սխալների հայտնաբերմանը և օպտիմիզացիային։

🌟 Համագործակցելով Smart Code Academy-ի հետ՝ մրցույթի մասնակիցներին հնարավորություն կտրվի փորձել իրենց ուժերը ալգորիթմների աշխարհում՝ ցուցադրելով տրամաբանական մտածողություն, արագություն և տեխնիկական ճկունություն։

🔍 Մասնակիցները երեք փուլով կաշխատեն՝ վերլուծելով ալգորիթմներ, գտնելով և ուղղելով սխալները, և լուծելով օպտիմիզացիոն խնդիրներ՝ ցույց տալով արագություն և հնարամտություն։

🎁 Մրցույթի արդյունքում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերին կտրվեն նվեր քարտեր Smart Code Academy-ի կողմից, իրենց ցանկացած դասընթացին մասնակցելու համար։

Հանդիպում ենք՝
🗓️ Նոյեմբերի 28-ին՝
🕦 Ժամը 15:00-ին,
📍 Պալեանների անվան դահլիճում։

🔗 Հայտի հղումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScr7T46k8WWbfXGPhlMkvAKt6KzViS8pCGABvziy1xuzAjxpA/viewform?usp=header

🤍 Սիրով՝ ԻԿՄ ՈւԽ
#iam_sc #իկմ_գիտակրթական
❤5
November 26, 2025 3.4K 23