Հրդեհ՝ թիվ 52 ավտոբուսում. ուղեւորներն անվտանգ տարհանվել են Այսօր՝… — Հետք — TG.ME

🚌 Հրդեհ՝ թիվ 52 ավտոբուսում. ուղեւորներն անվտանգ տարհանվել են

Այսօր՝ 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը։

Երեւանի քաղաքապետարանի հաղորդմամբ, ուղեւորները տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Լրացուցիչ օգտագործվել են ավտոբուսում առկա 2 կրակմարիչները։

«Հրդեհը մարվել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։ Ապահովության համար դեպքի վայր է մոտեցել 911 ծառայության խումբը»

,- ասված է Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 
❤2😢2
August 27, 2026 2.3K 4