Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը երկկողմ համաձայնությամբ խզել են մասնագետի գործող պայմանագիրը։
Արտակ Օսեյանի հետ համագործակցության դադարեցման շրջանակում «Փյունիկի» մարզչական շտաբը լքում են նաև գլխավոր մարզչի օգնականներ Արթուր Մկրտչյանն ու Գոռ Մալաքյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Գուրգեն Հակոբյանը։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Արտակ Օսեյանին և նրա մարզչական շտաբին՝ ակումբում կատարած աշխատանքի և նվիրվածության համար։ Շնորհակալ ենք այն ժամանակի, էներգիայի և աշխատանքի համար, որը Արտակ Օսեյանը և նրա մարզչական շտաբը ներդրել են «Փյունիկի» զարգացման, թիմի առջև դրված նպատակների իրականացման և ակումբի մրցելույթների համար։
https://www.fcpyunik.am/hy/article/2425




