FreeSea - Armenian Freelance Space: post #600 — TG.ME

🟢

Վերջին վեց ամսվա ընթացքում մենք կուտակել ենք դրական վիճակագրություն LinkedIn Jobs և Upwork հարթակներում աշխատանքի որոնման outreach մեթոդի միջոցով։

Ընդհանուր վիճակագրություն․

* 17,718 կոնտակտ
* 36,200 ուղարկված email
* 579 պատասխան (reply rate` 3.29%, ինչը միջին շուկայական ցուցանիշներից բարձր է)
* 45 դրական պատասխան (հանդիպման պատրաստակամություն, vacancy-ի քննարկում և այլն)

Ինչպես կարելի է սա իրականացնել նվազագույն ներդրումներով։

LinkedIn Jobs-ից կոնտակտների հավաքում

1. Հավաքում ենք ձեզ հետաքրքրող բոլոր vacancy-ների հղումները։ Օրինակ՝ ընտրում ենք “Remote”, “Contract” և վերջին 7 օրվա ֆիլտրերը։

2. Օգտագործում ենք Scraper (վճարովի է), որպեսզի հավաքենք հարյուրավոր կամ հազարավոր vacancy-ներ։

3. Հավաքված vacancy-ների մոտ 30%-ի դեպքում հասանելի կլինի Job Poster-ը, այսինքն՝ այն մարդը, ով հրապարակել է vacancy-ն։ Պետք է առանձնացնել և ֆիլտրել հենց այդ vacancy-ները։

4. Այդ ընկերությունների համար վերցնում ենք Linkedin Helper-ի նվազագույն պլանը` $15/ամիս, և սկսում cold outreach-ը` օրական 25 հաղորդագրություն, շաբաթական 125 հաղորդագրություն։

Օրինակ հաղորդագրություն․

Hi [First Name],

I saw you’re hiring for [Position], so I wanted to reach out directly.

I have [X years] of experience in [Your Area], with a track record of [Specific Achievement / Result].

Would it be worth sharing my resume to see if there might be a fit?

Best,
[Your Name]


5. Այն դեպքերում, երբ չունեք անմիջական կոնտակտներ, պետք է մի փոքր ավելի աշխատել։ Երբ արդեն ունեք ընկերությունների ցանկը, գնում ենք Apollo և ներբեռնում ընկերությունները այնտեղ։ Նվազագույն $65/ամիս պլանը թույլ է տալիս ստանալ մինչև 2,500 email ամսական, ինչը լիովին բավարար է։ Գտնում ենք համապատասխան որոշում կայացնող անձանց (decision makers)։

6. Գրանցում ենք domain-ներ ձեր անունով, օրինակ՝ artakmkrtchyan.com, nellysimonyan.co և այլն, (մոտ $10/ամիս յուրաքանչյուր domain-ի համար)։ Միացնում ենք Zapmail.ai-ի նվազագույն $49/ամիս պլանը։ Դա բավական կլինի ամսական 2,500 կոնտակտ outreach անելու համար։ Ստեղծում ենք 10 inbox։

7. Միացնում ենք Smartlead-ի $39/ամիս նվազագույն պլանը և սկսում աշխատանքը։

Ծախսերը․

* Միայն LinkedIn տարբերակ` մոտ $20/ամիս
* Միայն Email տարբերակ` մոտ $200/ամիս
* LinkedIn + Email տարբերակ` մոտ $220/ամիս

Եթե օգտակար էր, դրեք 🔥 և կպատմենք, թե ինչպես կարելի է նույն պատմությունը կազմակերպել արդեն Upwork-ի միջոցով։
🔥2
May 18, 2026 587 1