FreeSea - Armenian Freelance Space: post #598 — TG.ME

Ֆրիլանսինգի ամենաճկուն ոլորտներից մեկը քոփիրայթինգն է 💥

Ոչ թե որովհետև «տնից ես աշխատում», այլ որովհետև քեզ պետք չէ թանկ տեխնիկա, թիմ, օֆիս կամ էլ նկարահանումներ անել, նույնիսկ շատ հաճախ՝ call-երի մասնակցել։

Քեզ պետք է վերլուծական միտք, ինտերնետ և հասկանալ՝ ինչպես են մարդիկ գնում կատարում։ Ու եթե լավ ես անում գործդ, հաճախորդին սովորաբար չի հետաքրքրում՝ որտեղ ես նստած։

Քոփիրայթինգը պարզապես տեքստ գրել չէ։
Դա բիզնեսի վաճառքի խնդիրները լուծելու հմտություն է՝ տեքստերի միջոցով։

Ու դրա համար այն միշտ պահանջված է լինելու։

Քոփիրայթինգի լավագույն խորհուրդներին, քեյսերին և նյութերին հետևելու համար միացեք @lucywritescopywritersclub ալիքին։ 🩵
❤1
May 12, 2026 739 1