Գիտեք՝ տարիներ առաջ ընդհանրապես չէի հավատում, որ կարող եմ ունենալ… — Edmon Martirosyan — TG.ME

Գիտեք՝ տարիներ առաջ ընդհանրապես չէի հավատում, որ կարող եմ ունենալ «երազանքի աշխատանք»: Հետո չէի հավատում, որ կմեկնաբանեմ իմ սիրելի թիմի խաղը, հետո՝ սիրելի ֆուտբոլիստի: Ազգային հավաքականն այնքան անհասանելի էր թվում, որ նույնիսկ չէի մտածում երազելու մասին: Բայց, արի ու տես, որ, իրոք, երազանքները կատարվելու հատկություն ունեն... Այո՛, Հայաստանի հավաքականը պարտվեց կարգով ավելի թույլ Ֆարերյան կղզիների թիմին, բայց հենց այսպիսի իրավիճակներում պետք է լինենք ազգային հավաքականի կողքին: Անհաջողությունը ևս մեկ հնարավորություն է ամեն ինչ նորից սկսելու՝ ավելի իմաստուն և ուժեղ դարձած ♥️ #armenia #fastsports

November 16, 2024 693 2