Զգուշացե’ք կեղծ էջերից և առցանց խարդախություններից Սոցիալական… — Կիբեռոստիկանություն — TG.ME

🎥Զգուշացե’ք կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։

Կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։

Հորդորում ենք՝

✔️չանցնել կասկածելի հղումներով,
✔️չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը,
✔️մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը։

ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
❤17👍7🔥6🤝4😁1
August 5, 2026 4.7K 15