Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչության պետ… — Առաջին զանգ — TG.ME

🔴Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչության պետ, մարզի մի շարք դպրոցների տնօրեններ

⚡️Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ:

«Նշված վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար», հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։


🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
😁6🤡3❤2
September 8, 2026 13.3K 4