Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա իրացրեց ինքնորոշման իրավունքը։
Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս արձանագրվել և գնահատվել է միջազգային կազմակերպությունների ու դիտորդների կողմից։
Արցախի ամբողջական հայաթափումից և տեղի ունեցած էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված արցախահայերն այսօր շարունակում են բախվել բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրների։
Սա վկայում է Հայաստանում պետական քաղաքականության և սոցիալական ծրագրերի արդյունավետության լուրջ խնդիրների մասին։
Տևական, կայուն ու իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել Արցախի հայության հիմնարար իրավունքների անվտանգ և հավաքական հնարավոր վերադարձի, սեփականության, մշակութային և հոգևոր ժառանգության և այլ հիմնարար իրավունքների պաշտպանության անտեսմամբ։