Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր Հայաստանում քաղաքական… — Առաջին զանգ — TG.ME

☄️Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին։ Որ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար. Գագիկ Ծառուկյանը` Կենտրոն ՔԿՀ-ից

‼️Ձեր գործունեությամբ նպաստեք երկրում արդարության և ներքին համերաշխության հաստատմանը։ Մարդու իրավունքների և արդարության համար պայքարը պահանջում է լուրջ ջանքեր, համատեղ աշխատանք։ Սա մեկ կամ մի քանի մարդու ազատության խնդիրը չէ։

‼️Մեր երկիրն իր քաղաքացիների համար պետք է արդարություն, անվտանգություն և պաշտպանություն ապահովի նախ երկրի ներսում, որպեսզի կարողանա պաշտպանել նրանց արտաքին վտանգներից։

‼️Ձեր հեղինակությունը, Ձեր մարդկային որակները, Ձեր սկզբունքայնությունը և համատեղ ջանքը շատ բան կարող են փոխել դեպի դրականը։ Եվս մեկ անգամ՝ շնորհակալություն։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
👍10😁3❤1
September 2, 2026 12.4K