Կքննարկի՞ Պուտինը Փաշինյանի հետ Քոչարյանի կալանավորումը և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվեի անցկացման պարտադիր լինելը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) գագաթնաժողովի շրջանակում կայանալիք զրույցում կքննարկեն Երևանի ձգտումը ԵՄ-ին անդամակցության և համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Առաջիկայում նախատեսված է զրույց Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ։ Մենք նախկինի պես պնդում ենք, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունից, այս հարցը պետք է ինչ-որ կերպ հանգուցալուծել։ Եվ նախագահն ու վարչապետը, անասկած, կխոսեն այդ մասին», - ասել է Ուշակովը։
Նրա խոսքով՝ առանձին թեմա է դառնալու հայաստանյան ընդդիմության առաջնորդների ձերբակալությունների հետ կապված իրավիճակը, որոնք հանդես էին գալիս Ռուսաստանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների զարգացման օգտին։
Ուշակովը նշել է, որ Հայաստանի ղեկավարության գործողությունները Մոսկվայի մոտ «մեծ մտահոգություն» են առաջացնում։
«Նշեմ, որ, բնականաբար, այս զրույցը տեղի է ունենալու, ես կասեի, այնպիսի արտասովոր ֆոնին, երբ զանգվածաբար ձերբակալում են ընդդիմության առաջնորդներին, ընդ որում՝ այն առաջնորդներին, որոնք հանդես են գալիս և հանդես են եկել մեր երկու երկրներիմիջև ավանդական բարիդրացիության ակտիվացման օգտին։ Այսինքն, անասկած, այս թեման կշոշափվի։ Ու, իհարկե, հայկական ղեկավարության այս գիծը մեզ մոտ մեծ մտահոգություն է առաջացնում», - հավելել է Պուտինի օգնականը։
ՇՀԿ գագաթնաժողովը տեղի կունենա Բիշքեկում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։