ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում ‼️«Հրապարակ» օրաթերթը… — Առաջին զանգ — TG.ME

🇦🇲ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում

‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՊՆ-ում նոր պաշտոնան­կություններ են սպասվում՝ «վհուկների որսը» շարունակվում է: Մի կողմից հանրությունը դժգոհ է բանակում տիրող վիճակից եւ մահվան դեպքերի աննախադեպ աճից, մյուս կողմից ՔՊ-ականները դժգոհ են զինվորականներից, համարում են, որ սպայական կազմը լավ չի աշխատել իրենց օգտին:

🔽Չնայած հայտնի է, որ ամենամեծ թվով ձայները ՔՊ-ին բերել է բանակը․ սպաները զինծառայողներին շարվեշարան տարել են քվեարկության եւ ստիպել, որ 16-ի օգտին քվեարկեն:

🔴Հիմա իր պաշտոնանկության պահանջներից ուշադրությունը շեղելու, մասամբ ուժեղ նախարար երեւալու համար Պապիկյանը որոշել է մի քանի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկ անել՝ նրանց փոխարինելով երիտասարդ ու վերահսկելի կադրերով:

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🤮7❤2😁1
August 29, 2026 11.9K