Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն… — Aravot.am — TG.ME

⚖️ Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին։

Ալեքսան Ալեքսանյանը կալանավորված է հունիսի 3-ից, իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառված է բացակայելու արգելք և 1 մլրդ դրամ գրավ։ Մեղադրանքը, ի թիվս այլնի, վերաբերում է ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցության և հանցավոր կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ պնդումներին։

🔗 aravot.am | @aravot
❤3🤬1
August 29, 2026 793 2