🇺🇸 Ջերոմ Պաուելը հայտարարեց, որ Ֆեդը կարող է գնալ դրամավարկային քաղաքականության մեղմացման, եթե աշխատաշուկայի թուլացումը շարունակվի։ 🔴Նրա խոսքով՝ զբաղվածության կայունությունը նվազում է, տնտեսությունը դանդաղում է, և աշխատատեղերի կրճատման ռիսկերը աճում են։ 🔴Պաուելը նշեց, որ նոր մաքսատուրքերը կարող են առաջացնել կարճաժամկետ գնաճային ճնշում, սակայն աշխատաշուկայի թուլացման պայմաններում երկարատև ինֆլյացիայի հավանականությունը փոքրանում է։ 🔴Հիմնական սցենարի համաձայն՝ տուրքերից բխող ազդեցությունը կլինի ժամանակավոր, և կարգավորիչը թույլ չի տա, որ մեկանգամյա գնաճը վերածվի կայուն թանկացման։ 🧪Այս հայտարարություններից հետո բոլոր ֆինանսական շուկաները արձագանքեցին աճով։
August 22, 2025 112