Ընկերնե՛ր, ձեզնից շատերին խոստացել էի, որ Meta-ում գովազդների… — Tigran's Channel — TG.ME

Ընկերնե՛ր, ձեզնից շատերին խոստացել էի, որ Meta-ում գովազդների կառավարման առերես (offline) դասընթաց եմ անցկացնելու՝ նախատեսված ՈՉ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ համար։ Վերջապես ժամանակ գտա դրա համար։

Դասընթացը լինելու է ARDY Academy-ում։ Մանրամասներով այս գրառումս չծանրաբեռնեմ․ դրանց կարող եք ծանոթանալ 👉 այստեղ։

Բայց մի կարևոր բան ուզում եմ հատուկ շեշտել․ թեև դասերն օֆլայն են լինելու, դրանց հնարավոր կլինի միանալ նաև օնլայն։ Էնպես որ, եթե ձեզ հարմար չլինի դասերին ֆիզիկապես գալ, կամ կարիք ունենաք բացակայել, դա կկարողանաք լրացնել օնլայն միանալով կամ հետո տեսագրությունը դիտելով։

Տեսագրությունները հասանելի են լինելու բոլոր մասնակիցներին՝ դասընթացի ավարտից հետո 2 ամսվա ընթացքում։
❤5🔥1
July 11, 2025 1.4K 2