Արցախցի ընկերնե՛ր, Դիակոնիա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ… — Tigran's Channel — TG.ME

❗️ Արցախցի ընկերնե՛ր, Դիակոնիա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ շուտով մեկնարկելու ենք SMM-ի խորացված, առերես դասընթաց։

Դասընթացը նախատեսված է Արցախից տեղահանված այն անձանց համար, ովքեր ցանկանում են որպես մասնագիտություն ընտրել սոց․ մեդիա մարքեթինգը կամ փորձում են զբաղվել բիզնեսով և ցանկանում են ինքնուրույն կազմակերպել առաջխաղացումը սոց․ ցանցերում։

Դասընթացը գրեթե ամբողջությամբ պրակտիկ է և բավականին խորացված։ Եթե գիտեք գոնե բազային մակարդակի անգլերեն և տիրապետում եք հիմնական թվային հմտությունների, դա կդիտվի առավելություն։

Գրանցվել կարող եք այստեղ։

Խնդրում եմ գրառումս ուղարկեք Արցախից տեղահանված ձեր ընկերներին։
❤7
April 11, 2025 1.2K 4 4