🟨 Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ սեպտեմբերի 12-ին Դալմայի այգիներում կանցկացվի «Բիոբլից Դալմայի այգիներում» գիտական-կրթական միջոցառումը՝ ուղղված տարածքի կենսաբազմազանության ուսումնասիրությանն ու փաստագրմանը։
▫️Բիոբլիցի ընթացքում մասնակիցները մասնագետների ուղեկցությամբ կուսումնասիրեն Դալմայի այգիների բուսական, սնկային և կենդանական աշխարհը՝ ներառելով ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային դիտարկումներ։
▫️Միջոցառումը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Լայբնիցի կենսաբազմազանության փոփոխությունների վերլուծության ինստիտուտի (Leibniz Institute for the Analysis of Biodiversity Change), Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի և «ՍՈԼՅՈՒՏՈՆ» ՍՊԸ-ի կողմից։
▫️Սեպտեմբերի 12
▫️16:00–21:00
▫️Վայրը՝ Դալմայի այգիներ:
Երևանի քաղաքապետարան

53
8September 4, 2026 9.5K 7