Նյու Յորքում տղամարդը ողջ է մնացել կայծակի ուղիղ հարվածից: Նյու Յորք նահանգի Սթեյթեն Այլենդից Թոմաս Ֆահմին սոցցանցերում պատմել է, որ ատամնաբույժի մոտ էր գնում և ամբողջ մարմնով հանկարծակի զգացել է «ծակծկոց, թմրություն, ցավ ու այրոց»։ Նա վայր է ընկել գետնին, իսկ ուշքի գալուց հետո անմիջապես գնացել է տուն։
Պարզվել է, որ կայծակը ուղիղ հարվածել է անձրևանոցին, որի տակ քայլում էր տղամարդը։ Ավելի ուշ Թոմասը բուժզննում է անցել, և բժիշկները հայտնել են, որ նա լիովին առողջ է։ Տուժածի մարմնի վրա նույնիսկ այրվածքներ չեն եղել։
September 2, 2026 802