Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը նշանավորելու առիթով… — №1 տելեգրամ ալիք — TG.ME

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը նշանավորելու առիթով սեպտեմբերի 2-ին նախանշվում է միջոցառումների շարք, որով կվերահաստատենք մեր ինքնության իրավունքը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։

Առավոտյան ժամը 10:00-ին տեղի կունենա այց Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։

Ժամը 16:00-ին Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում կհրավիրվի հանդիսավոր նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին։

Երեկոյան՝ ժամը 17:00-ին, ներկայացուցչության բակում տեղի կունենա մշակութային ծրագիր՝ արցախյան համույթների մասնակցությամբ։
September 1, 2026 661