Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin: post #5320 — TG.ME

Կարգալույծ է հռչակվել Տ. Տիգրան քահանա Բադիրյանը

🟣 Սույն թվականի օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Լևոն Բադիրյան ավազանի անունով:
August 25, 2026 1.1K 21