Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin: post #5312 — TG.ME

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով

🟣 Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 75-ամյա հոբելյանի բերկրալի առիթով այցելեցին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները, միաբաններն ու քահանաները, ինչպես նաև Մայր Աթոռի պաշտոնեությունը:
Իրենց որդիական սերն ու շնորհավորանքները բերելով Հայոց Հայրապետին՝ ներկաները մաղթեցին կենաց արևշատություն, քաջառողջություն և արդյունավոր ու անսասան հովվապետություն՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի և ի զորացումն Հայրենիքի:
Կարդալ ավելին
August 21, 2026 1.7K 8