Ֆորրեստի դասակարգում (Forrest Classification)
ԷԳԴՍ հետազոտությամբ խոցի արյունահոսության գնահատումն է
I. Ակտիվ արյունահոսություն (Active hemorrhage)
Forrest Ia: Շիթային արյունահոսություն զարկերակից (Spurting hemorrhage): Վերարյունահոսության շատ բարձր ռիսկ (մինչև 90%):
Forrest Ib: Արյունահոսություն՝ հոսքի տեսքով (Oozing hemorrhage): Արյունը դանդաղ հոսում է խոցի հատակից:
II. Վերջերս դադարած արյունահոսության նշաններ (Signs of recent hemorrhage)
Forrest IIa: Մերկացած (տեսանելի) չարյունահոսող անոթ (Visible vessel): Ռիսկը՝ մոտ 40-50%:
Forrest IIb: Ֆիքսված արյան մակարդուկ խոցի հատակին (Adherent clot):
Forrest IIc: Հեմատինային բծեր (Flat pigmented spots) խոցի հատակին: Վերարյունահոսության ցածր ռիսկ (մոտ 10%):
III. Առանց արյունահոսության նշանների (Lesions without signs of recent hemorrhage)
Forrest III: Մաքուր խոցի հատակ՝ ծածկված ֆիբրինով (Clean-based ulcer): Վերարյունահոսության նվազագույն ռիսկ (<3%):

3
1March 25, 2026 1.1K 10