Բերգմանի ախտանիշ Բերգմանի ախտանիշը ստամոքսի կամ տասներկումատնյա… — MedContent🩸 — TG.ME

Բերգմանի ախտանիշ Բերգմանի ախտանիշը ստամոքսի կամ տասներկումատնյա մատնյա աղիքի խոցային հիվանդության բարդության նշան է, որը բնութագրվում է նախկինում առկա էպիգաստրալ (ստամոքսի շրջանի) ցավի հանկարծակի մեղմացմամբ կամ լիարժեք անհետացմամբ՝ զուգահեռ սկսվող արյունահոսության պահին։ 🩸Մեխանիզմը Ստամոքսի պարիետալ բջիջների կողմից արտադրվող աղաթթուն (HCl) ստեղծում է խիստ թթվային միջավայր (pH 1.5-2.0): Հենց այս թթվայնությունն է գրգռում խոցի մակերեսին մերկացած նյարդային վերջույթները (նոցիցեպտորները)՝ առաջացնելով սուր ցավ։ Արյունն ունի թույլ հիմնային ռեակցիա (pH \ 7.35-7.45): Երբ խոցի հատակից սկսվում է արյունահոսություն, արյունը լցվում է ստամոքսի լուսանցք և գործում է որպես հզոր կենսաբանական բուֆեր․ Արյան սպիտակուցները և հիդրոկարբոնատային համակարգը կապում են ազատ ջրածնի իոնները (H+)։Տեղի է ունենում թթվի չեզոքացում, ինչի հետևանքով ստամոքսի պարունակության pH-ը բարձրանում է։ Նյարդային վերջույթների քիմիական գրգռումը դադարում է, և ցավը նահանջում է։

March 25, 2026 704 2