#ԴԱՎԻԹԲԵԿՅԱՆ_ՈՒԽՏԵՐ
104 տարի առաջ բաքուն նպատակ ուներ գրավել Զանգեզուրը։1920թ-ի օգոստոսի 15-ին,
Գարեգին Նժդեհը ստանում է կենտրոնական իշխանության կողմից օգոստոսի 10-ի հրահանգը, իր զորամասերով թողնել Զանգեզուրը և անցնել Երևան։
Սակայն Նժդեհը չի ենթարկվում այս հրահանգին, պատճառաբանելով, որ դրանով ոչ միայն Զանգեզուրն է հանձնում բաքվին, այլև Արարատյան Հայաստանը։
Սրանով պայմանավորված,1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Գարեգին Նժդեհը՝ Ազգին նվիրված զինվորականների, զինվորների, հայրենասեր խմբի հետ միասին, քաջ հասկանալով հայրենիքից կախված օրհասական վտանգը, երդվեցին, ուխտ կապեցին Դավիթ Բեկի անունով, ցմահ <<հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Գարեգին Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը>>:
Ուխտերի նշանաբանն էր՝ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ՝ ԴԱՎԻԹԲԵԿԱԲԱՐ»։
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲