Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել» ‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է․… — Առաջին զանգ — TG.ME

🔴Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»

‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է ՔՊ-ական մարզպետներին Նիկոլ Փաշինյանը «տոկի է տվել»` հանձնարարել է ՔՊ վարչությանը ներկայացնել ՏԻՄ-երի համայնքապետերի այնպիսի թեկնածուներ, որոնք հաղթող են, հակառակ դեպքում նրանց պարտության հետեւանքն իրենք՝ մարզպետներն են կրելու՝ պաշտոնանկության տեսքով։

🔽Գրել էինք, որ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին եւս ՔՊ վարչությամբ են ընտրելու, այսինքն՝ Փաշինյանն է որոշելու, ուստի մարզպետները մեկից ավելի թեկնածու պետք է ներկայացնեն ու հիմնավորեն յուրաքանչյուրի արժանիքները, որ վերադասն ընտրություն կատարի։

⚡️Մարզպետներից մեկը մեզ բողոքեց, որ հիմա դժվար, գրեթե անհնար է հեղինակավոր, հարգված ՔՊ-ական գտնելը, որը կարող է իրապես արժանանալ ժողովրդի քվեին, ուստի իրենց այլ բան չի մնացել, քան գործարք առաջարկել տվյալ տարածքներում հեղինակավոր մարդկանց: Եվ հիմա բանակցությունների փուլն է, դժվար էլ իրեն հարգող մարդը համաձայնի բացահայտ դառնալ իշխանության թեկնածու։ Իսկ թե յուրաքանչյուրն ինչ կպահանջի` համաձայնելու դիմաց, դեռ պարզ չէ:

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🤮7😁3❤1👎1
September 8, 2026 13.7K 3