Եվրախորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը (INTA) հավանություն է… — Առաջին զանգ — TG.ME

🇦🇲🇪🇺Եվրախորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը (INTA) հավանություն է տվել Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների լայն շրջանակի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը՝ Ռուսաստանի կողմից հայկական արտահանման նկատմամբ սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքով ստեղծված իրավիճակում

🔽Առաջարկի համաձայն՝ ԵՄ-ն նախատեսում է երկու տարով վերացնել հայկական մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը։ Միաժամանակ նախատեսվում է առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ սահմանել հայկական գյուղատնտեսական ութ տեսակի արտադրանքի համար։ Դրանց թվում են խաղողը, ծիրանը, կեռասը, դեղձը և վարունգը։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🤮6❤1
September 4, 2026 4K