150 թուրք գործարարներ են Հայաստանում մասնակցել ԵՄ–ի դրամաշնորհով կազմակերպված համաժողովին
«Հրապարակ»-ը գրում է. «Թուրքական կողմի բոլոր ծախսերը` ներառյալ սնունդը, Երևանի կենտրոնում հյուրանոցի կեցություն, տեսարժան վայրեր այցելություններ և այլն, հոգացել են դրամաշնորհի միջոցներից, սակայն Հայաստանի մարզերից ժամանած գործարարների գիշերակացի կամ այլ ծախսեր չեն նախատեսվել։
Օրինակ` Մեղրիից կամ Ագարակից մարդիկ իրենց հաշվին են եկել Երևան, իսկ Թուրքիայից եկողներն իրենց գրպանից ոչ մի լումա չեն ծախսել:
Թե որքան գումար է հատկացրել ԵՄ–ն, հստակ չէ, սակայն թերթի տեղեկություններով` խոսքն ավելի քան 100 հազար դոլարի մասին է։