ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը ‼️«Ժողովուրդ»… — Առաջին զանգ — TG.ME

⚡️ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը

‼️«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը մտնում է վճռորոշ փուլ։

🔽Պետությունը նախ պետք է ստանա ՀԷՑ-ի ամբողջական վերահսկողությունը, այնուհետև գնահատվի ընկերությունը, և արդեն դրա հիման վրա սեփականատիրոջը կտրամադրվի փոխհատուցում։

«Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ վերջնական փուլում նախատեսվում է ՀԷՑ-ը պետական ռեգիստրում գրանցել որպես 100 տոկոս պետական սեփականություն։

🔴Այս գործընթացի ամենահետաքրքիր հատվածը, թերևս, լինելու է ոչ միայն այն, թե երբ ՀԷՑ-ը պաշտոնապես կդառնա պետական ընկերություն, այլև՝ որքան է պետությունը վճարելու դրա դիմաց։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🤮4❤1👎1😁1🤔1
September 4, 2026 12.2K 1