Փնտրվում է ՌԴ–ում ՀՀ դեսպան ‼️«Ժողովուրդը» գրում է, որ ՌԴ-ում ՀՀ… — Առաջին զանգ — TG.ME

🇦🇲🇷🇺Փնտրվում է ՌԴ–ում ՀՀ դեսպան

‼️«Ժողովուրդը» գրում է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին հետ կանչելուց հետո Փաշինյանը շարունակում է դեսպանի նոր թեկնածուի փնտրտուքը։

«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նոր դեսպանի թեկնածուների թվում Նիկոլ Փաշինյանը դիտարկել է նաև արդեն նախկին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է Մոսկվա մեկնելու և դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկից։ Այս պահին նոր դեսպանի որոնումները շարունակվում են»,–գրում է թերթը։


☄️Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը ցանկանում է Մոսկվա գործուղել ոչ թե պարզապես դիվանագետի, այլ քաղաքական թիմից այնպիսի անձի, որը կկարողանա տարբեր մակարդակներում արդյունավետ աշխատել ռուսական կողմի հետ և անհրաժեշտության դեպքում կարգավորել Երևան-Մոսկվա հարաբերություններում առաջացող խնդիրները։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🤮10👎2😁1
September 4, 2026 13.1K 5