Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային… — Առաջին զանգ — TG.ME

⚡️Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

‼️1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա իրացրեց ինքնորոշման իրավունքը։

‼️Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս արձանագրվել և գնահատվել է միջազգային կազմակերպությունների ու դիտորդների կողմից։

‼️Արցախի ամբողջական հայաթափումից և տեղի ունեցած էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված արցախահայերն այսօր շարունակում են բախվել բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրների։

‼️Սա վկայում է Հայաստանում պետական քաղաքականության և սոցիալական ծրագրերի արդյունավետության լուրջ խնդիրների մասին։

‼️Տևական, կայուն ու իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել Արցախի հայության հիմնարար իրավունքների անվտանգ և հավաքական հնարավոր վերադարձի, սեփականության, մշակութային և հոգևոր ժառանգության և այլ հիմնարար իրավունքների պաշտպանության անտեսմամբ։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
👍10❤1👎1🔥1😁1
September 2, 2026 12.9K